MIS ընկերությունը (Medical Implant Technologies Ltd.) հիմնվել է Իսրաելում 1995 թ.: Ներկայումս MIS-ի գործարանը ժամանակակից խոշորագույն և առաջատար տեխնոլոգիաներով հագեցած, արագորեն զարգացող ձեռնարկություններից մեկն է ատամների իմպլանտոլոգիայի ոլորտում:
MIS ընկերության իմպլանտներում զուգորդվում են ժամանակի ընթացքում ստուգված տեխնոլոգիաներն ու նորամուծություններից բխող լուծումները, որոնք հիմնված են ստոմատոլոգիայի ոլորտում աշխարհի առաջատար համալսարաններում ու լաբորատորիաներում, ինչպես նաև սեփական հետազոտական բազայում կատարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա:
MIS-ի արտադրանքը հավատարմագրված է տարբեր միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից և համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին ու բժշկական արտադրանքին ներկայացվող բարձրագույն ստանդարտներին:
Հայաստանում ընկերությունը պաշտոնապես ներկայացված է 2008 թ-ից: MIS ընկերությունը հպարտանում է հուսալի և հաջողակ արտադրողի իր հեղինակությամբ: Ընկերության արտադրատեսակների որակը հաստատված է համապատասխան հավաստագրերով ու գրանցման վկայականներով աշխարհի 70 և ավել երկրներում:
Ընտրելով MIS ընկերության իմպլանտները, Դուք ընդունում եք աշխարհի միլիոնավոր բնակիչների կողմից ստուգված ու հավաստագրված հուսալի որոշում: