իմպլանտատների Նորարական B+ մակերևույթը հիմնվել է SurfLink տեխնոլոգիայով,որը 12 տարիների ընթացքում մշակում է անցել Շվեյցարական NBMolecules կազմակերպության և տարբեր գիտահետազոտական հաստատությունների համագործակցության արդյունքում:
B+Մշակման արդյունքում իմպլանտատների մակերեսը պատվում է հիդրոֆիլ և ֆոսֆոր պարունակող մոնոմոլեկուլյար շերտով : MIS Իմպլանտատները ի շնորհիվ նորարական մշակման ունենում են կենսաբանական այն հատկությունները ՝ ինչի շնորհիվ հաջողված է համարվում ոսկրի սերտաճման երկարաժամկետ և հաջողակ արդյունքը:
Մշակման հետևանքով իմպլանտատը օրգանիզմի կողմից ընկալվում է որպես մի նյութ ,որն ունի սեփական ոսկրային հյուսվածքի հատկությունները:
Այս տեխնոլոգիայի մշակման արդյունքում ակնհայտ տեսանելի է դառնում ոսկրային հյուսվածքի աճը իմպլանտի մակերեսի շուրջ:Ի շնորհիվ B+ ծածկույթի առանձնահատկությունների, հնարավորություն է տրվում ապահովել ավելի վաղ օրթոպեդիան,լավագույնս պահպանելով իմպլանտատի շրջակա ոսկրային հյուսվածքը,երաշխավորում է իմպլանատատի երկարաժամկետ գործունեությունը և օպտիմալ կլինիկական արդյունքները՝անգամ այն դեպքում երբ հիվանդն ունի տարատեսակ ոսկրային դեֆեկտներ:
B+ ծածկույթի մոլեկուլներ հիդրոֆիլ հատկությունների շնորհիվ ստեղծվում է քիմիական կապ իմպլանտի մակերեսի և ոսկրային հյուսվածքի միջև ,որը մնում է կայուն իմպլանտատի գործունեության ողջ ընթացքում:
B+ հատկությունները ապահովում են իմպլանտատի շրջակա հյուսվածքների արագ վերականգնումը՝արագացնելով ոսկրի սերտաճման ընթացքը:
Իմպլանտատների մակերեսը անցնում է մշակում ավազաշիթային և թթվային խածատման եղանակով ,որն ապահովում է մաքրությունն ու հիդրոֆիլ հատկությունները: Ի շնորհիվ B+ ծածկույթի բնութագրի ավելանում է մակերեսի հիդրոֆիլ հատկությունը. դեպի իրեն է ձգում է ջրի մոլեկուլները,սպիտակուցները,արյան բջիջները և արագացնում է բջիջների կոլոնիզացիան` բերելով ավելի արագ ոսկրագոյացման և իմպլանտատի սերտաճման: