![]() ![]() |
Շարունակական հետազոտության և զարգացման շնորհիվ Դինեկը աշխարհում առաջինն է բարձրորակ ապրանքների մատակարարման մեջ,որոնք երկարաժամկետ օգուտ են ապահովում ամենաքննադատ գնորդներին,վիրաբույժներին և նրանց հիվանդներին:
ԴԻՆԵԿ
Ավստրալական Դինեկը աշխարհում լիդեր է բարձր որակի վիրաբուժական լարերի /թելերի/ արտադրության մեջ: Սկսած 1974թ-ից այն արտադրվում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում և արտահանվում է ավելի քան 50 երկիր:
Դինեկի մոտ հարաբերությունները բժիշկ-մասնագետների հետ,որը զուգորդվում է նաև մանրակրկիթ հետազոտության և զարգացման ծրագրով,Դինեկի համար ապահովեց բացառիկ վարկանիշ նորարարական արտադրանքների մեջ,նրա անունը հոմանիշ դարձնելով աշխարհի տեխնոլոգիապես ամենաառաջադեմ վիրաբուժական արտադրանքների համար:
Ընկերության ներկա շարքը ներառում է 2500 միանգամյա օգտագործման ներծծվող և ոչ ներծծվող լարեր:
Դինեկի հավատարմագրումը.
Դինեկի ապրանքը համապատասխանում է Եվրոպական միության բժշկական սարքավորումների մասին 93/42/EEC. Կետի պահանջներին:
Դինեկի արտադրանքը համապատասխանում է Ավստրալիայի թերապեվտիկ ապրանքների մատյանի պահանջներին:
Գնորդները կարող են վստահ լինել,որ Դինեկի օգտագործման նյութերը բոլորը կենսաբանական նյութեր են և ազատ են աղտոտումից:
Պարբերաբար կատարվող ստուգումները բոլոր հավատարմագրող գործակալությունների կողմից վստահեցնում են,որ արտադրանքի որակի հետ կապված ոչ մի կասկած չի կարող լինել թե՛ Ձեր, թե Ձեր հիվանդների համար:
Կարեվոր
Այս գրականության մեջ պարունակվող նյութը պարզապես մի փոքր տեղեկություն էր:
Արտադրանքի լավ ու վատ լինելու վերջնական որոշումը հատուկ մասնագետների պարտականությունն է:Դինեկի արտադրանքը դեռ կարող է այլ հետազոտությունների և փոփոխությունների ենթարկվել:
Ապրանքը պետք է օգտագործվի հրահանգներին/ինստրուկցիա /համաձայն, կարդացեք ինստրուկցիան համոզվելու համար,որ դուք ճիշտ կերպով եք այն օգտագործում:
Փաթեթավորում
Դինեկը շատ հեշտ օգտագործվող մեթոդ է մշակել,որը համաշխարհային ընդունում ունի, և հեշտ է օգտագործել:Օգտագործման ձևը գրված է տուփի ներսում:
Տուփը բացվում է հեշտ և արագ,այն պարունակում է 36 ապրանք:Ունի 5 տարի օգտագործման ժամկետ, բացառությամբ սինթետիկ,ներծծվող ապրանքների,որոնց օգտագործման ժամկետը 3 տարի է: Ժամկետը նշված է տուփի վրա:
Բիովեկ
Բիովեկը պոլիգլիկոլիդ սինթետիկ ներծծվող լար է,որը վիրաբույժին հնարավորություն է ընձեռում,գործածել դյուրին օգտագործվող նյութ և ներկված /մանուշակագույն/ու չներկված/բեժ/թել՝համապատասխան պրոցեդուրայի:
Բիովեկը ապահովում է վերքը,օպտիմալ պաշտպանությունը բուժման ընթացքում՝ապահովելով 70 %-ով առաձգականություն՝ վճռական տասնչորս օրվա ընթացքում և 10% առաձգական ուժ՝քսանութերորդ օրը:
Դիսլիկ
Ամենալավ մետաքսից պատրաստված թելիկները հատուկ մշակման են ենթարկվում,որպեսզի հեշտ խնամվելու հատկություն ունենան:Հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ նրանք ունեն ամուր հանգույցներ/հյուսվածքներ/,սակայն դրա հետ մեկտեղ դյուրին են օգտագործվում:
Վիլեն
Կապույտ Վիլեն թելիկը ներծծվող չէ և իներտ է:Այն ունի բարձր առաձգական ուժ,որոնք էլ ապահովում են գերազանց խնամք: Այն ստերիլիզացված է գամմա ճառագայթման շնորհիվ՝այս ծալքերից զատ, հարթ և առաձգական ապրանքանիշը հարմար է այն բոլոր պրոցեդուրաների համար, որտեղ օգտագործվում են պոլիպրոպիլեն կոմպլեքս,հատկապես սրտանոթային վիրահատությունների համար:
Դիլոք
Դիլոքը հանդիսանում է տերմոպլաստիկ պոլիեստերային կոմպլեքս:Լինելով առաձգական,փափուկ ,ճկուն և կապող՝ այն իդեալական լար է նկատող վիրաբույժի համար:Այն ապահովում է մետաքսանման կարեր և գերազանց հանգույցներ անում:Դիլոքին անհրաժեշտ է վերաբերվել որպես ենթամաշկային կար, քանի որ դրա համար նյութը առաձգական է:
Նիլեն
Նիլենը նայլոնի կոմպլեքս է,ճկուն,հարթ և դյուրին է գործածել;Նիլենը առաջարկում է մակերեսի ողորկություն,ստեղծում է պինդ հանգույցներ և չի գրգռում հյուսվածքները:Այն օժտված է բարձր առաձգականությամբ:
Ասեղի հատկությունները–առաջարկվող տեսակները և օգտագործումը
A-cute taper
Հարթ առանցքով կլոր ասեղը կազմված է նոր շարքի չժանգոտվող պողպատից, որի սուր կտրող վերջավորությունը թույլ է տալիս ավելի հեշտ ներթափանցել անուր կամ քարացած հյուսվածքներ:
Ասեղը հաճախ օգտագործվում է սրտանոթային և ատամնաբուժական վիրաբուժության մեջ :
Fineline
Հարթ առանցքով պլաստիկ վիրաբուժական ասեղը նախատեսված է մեծացնելու ասեղի բռնիչի կայունությունը, թույլ տալով ճշգրտորեն տեղադրել և անցկացնել հյուսվածքներով:
Այս ասեղները հիանալի արդյունք են ապահովում կոսմետիկ վիրաբուժության մեջ:
Premium reverse cutting point
Հատուկ ձեռքի մշակումով, չափազանց սուր /reverse cutting/ ասեղը նախատեսված է նուրբ հյուսվածքների համար և իդեալական է պլաստիկ վիրաբուժության համար:
Blunt Point
Բութ ծայրով ասեղների մի շարք օգտագործվում է աղիքային /լյարդ/ վիրաբուժության համար:
Reverse Cutting
Եռանկյունաձև/reverse cutting/ ասեղը շատ ամուր է, պահպանում է իր սրությունը,ճկուն է և զգալիորեն ավելի դիմացկուն է քան ստանդարտ, պայմանական ասեղը:
Conventional
Եռանկյունաձև կտրող ասեղը ունի առավելություն՝ երրորդ կտրող եզրը ներսում: