Ճեղքերի լցափակում

Ճեղքերի լցափակում

Իմպլանտների ճեղքերի լցափակման նյութ` պերիիմպլանտիտից խուսափելու համար
•    Իմպլանտի ճեղքերի և ներքին խոռոչների հակաբակտերիալ լցափակում
•    Իմպլանտների մեջ բակտերիաների ներթափանցման երկարաժամկետ կանխում` պերիիմպլանտային լորձաթաղանթի վարակումից խուսափելու նպատակով
•    Վերացնում է պերիիմպլանտիտի հիմնական պատճառը
•    10 տարուց ավելի օգտագործվում է Դյուսելդորֆի համալսարանում
•    Հեշտությամբ է կիրառվում շնորհիվ հատուկ ապլիկատորի

Ճեղքերի լցափակում պերիիմպլանտիտից խուսափելու նպատակով

Իմպլանտների ու նրանց պտուտակային հենարանների, ինչպես նաև իմպլանտների ու սուպրաստրուկտուրաների միջև (որոնք առավել հաճախ համակցվում են), անխուսափելիորեն ճեղքեր են առաջանում:
Շնորհիվ արտադրական պրոցեսի բարձր ճշտությանը, այդ ճեղքերի չափերը կարելի է նվազեցնել մինչև որոշակի արժեքը, սակայն դա երաշխիք չէ, որ բակտերիաները չեն ներթափանցի բերանի խոռոչից դեպի իմպլանտի ներսը: Ճեղքերի մեջ և իմպլանտների ներքին խոռոչում առկա խոնավ և տաք միկրոկլիման իդեալական միջավայր է հանդիսանում հատկապես անաէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ բակտերիաների ու սնկիկների զարգացման համար: Ավելի քան 10 տարի առաջ Դյուսելդորֆի Հայնրիխ-Հայնե համալսարանի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի մասնագետները պրոֆ. դր. Ֆիտցմայերի ղեկավարությամբ հետազոտումներ նախաձեռնեցին` այս խնդրի լուծումը գտնելու նպատակով: Հետազոտումների ընթացքում պարզվեց, որ ճեղքերի միջին լայնությունն “ընդամենը” 45 պմ է, մինչդեռ բակտերիաների չափերը տատանվում են 4 պմ-ից մինչև 0.012 պմ: Աշխատատար ուսումնասիրությունների արդյունքում մշակվեց մածուցիկ հակաբակտերիալ նյութ, որը հերմետիկորեն փակում է մազանոթային ճեղքերը:

GapSeal-ը բաղկացած է թիմոլ պարունակող հատուկ սիլիկոնային մատրիցայից, որն ունի արտահայտված միկրոբիցիդային ու հակասնկային հատկություններ: Այն պետք է օգտագործվի միացնող պտուտակի ձգման ընթացքում` իմպլանտի պաշտպանվածությունն արդեն իսկ կազդուրման փուլում ապահովելու համար: GapSeal-ի կիրառումը չափազանց պարզեցված է. այն մատակարարվում է օգտագործման համար արդեն պատրաստի կարպուլների տեսքով:

GapSeal-ը խցանում է բոլոր այն ճեղքերն ու խոռոչները, որոնք առկա են բաղադրյալ իմպլանտներում` դրանով իսկ կանխելով բակտերիաների ներթափանցումը դեպի այդ խոռոչները, այսինքն կանխելով պերիիմպլանտային լորձաթաղանթի վարակումը, որը պերիիմպլանտտի հիմնական պատճառն է հանդիսանում: