Վիրտուալ պլանավորում

Իմպլանտացիայի վիրտուալ պլանավորում

 

MGUIDE: Եզակի հատկություններ

իմպլանտավորման վիրտուալ պլանավորման և հրահանգավորված իմպլանտոլոգիայի համակարգ

MGUIDE-ը MIS-ի կողմից առաջարկվող իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող համակարգ է: Այն հատուկ մշակված է DICOM տվյալների ճշգրիտ վերափոխման դեպի երկչափ և եռաչափ պատկերները, որի օգնությամբ իրական դեպքը վերարտադրում է վիրտուալ միջավայրում ու հնարավոր է դարձնում երկչափ ու եռաչափ վիզուալիզացիան իրական ժամանակում: Համակարգը մատչելի է ավելի քան 20 երկրներում և տալիս է ինտերնետային քննարկման ու խորհրդատվության հնարավորություններ, ինչպես նաև հնարավոր է դարձնումլիարժեք ձևանմուշի (шаблон) պատրաստումը: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատումների անհրաժեշտությունը և երաշխավորում է ճշգրիտ իմպլանտավորումը` պրոտեզավորման կանխատեսելի արդյունքով:

MGUIDE-ի հավաքածու (կոմպլեկտ)

 

MGUIDE-ի վրաբուժական հավաքածուն շատ սեղմ ու պարզ է օգտագործման համար:  Այն պարունակում է գունավոր կոդավորմամբ շաղափներ (գայլիկոններ) և լավ կազմակերպված է օգտագործողի հարմարավետության տեսանկյունից: MGUIDE-ի բաևձևորակ գործիքները նախատեսված են վիրաբուժական շաբլոնի հետ գերագույն համապատասխունություն ապահովելու համար: Կոմպլեկտը լրացնում է MGUIDE-ի ընդհանուր վերից վար նախա•իծն ու ապահովում է իմպլանտի կանխատեսելի և ճշգրիտ տեղադրումն ու գերազանց վերականգնումը:
MGUIDE-ի կոմպլեկտը պարունակում է.
•    հյուսվածքային ծակոտիչ` ինվազիոն տեխնիկան նվազեցնելու և նչբագեղ արդյունքներ ստանալու համար
•    ձեռքով ներմուծելու դարձակներ
•    շարժիչով ներմուծելու դարձակներ
•    շաբլոնի խարսխման պտուտակներ` շաբլոնի հիվանդի բերանում կատարյալ ստաբիլիզացման համար
•    բահանման շաղափ` փորելուց առաջ բույնի արդյունավետ նախապատրաստման համար
•    փորատման ուղղության դարձակներ
•    հորատներ (бур)

MGUIDE-ի հորատներ

 

MGUIDE-ի համար հատուկ նախագծվել են առաջատար երկրաչափական ձև ունեցող հորատներ (շաղափներ), որոնք բարձրաստիճան ճշտություն են ապահովում և գերազանց համընկում են տալիս շաբլոնի հետ: Յուրաքանչյուր հորատն ունի հատուկ մեխանիկական արգելակիչ` իմպլանտի ճիշտ տեղադրման համար համաձայն MGUIDE-ի գործընթացի արձանագրության: Հորատի կտրող եզրերը երաշխավորում են գործընթացի պարզ, անվտանգ ու արագ իրականացումը: MGUIDE-ի հորատներում նախատեսված է ներքին ոռոգում, որը գերազանց հովացում է ապահովում MGUIDE-ի վիրաբուժական շաբլոնի օգտագործման ընթացքում: