V3 իմպլանտատը MIS կազմակերպության ատամնային իմպլանտոլոգիայի և պարոդոնտոլոգիայի առաջատար մասնագետների հեղափոխական մշակումն է:
Իմպլանտատի կորոնալ հատվածի նորարական և յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ հնարավոր է հասնել բարձր էսթետիկական արդյունքների՝ ստանալ ոսկրային և փափուկ հյուսվածքների հավելյալ շերտ:
V3 իմպլանտատ-ի եռանկյունաձև կառուցվածքի շնորհիվ նվազագույնի է հասցվում ծնոտոսկրի կոմպակտ շերտի կոմպրեսիան, այդ կերպ ապահովոլով բարձր աստիճանի առաջնային կայունությունը: Եռանկյունաձև կառուցվածքի շնորհիվ իմպլանտատի շուրջ ստեղծվում է տարածք, որը լցվում է արյունով՝ նպաստելով լրացուցիչ ոսկրային հյուսվածքի ստեղծման:
Իմպլանտատի կորոնալ հատվածի միկրոմիացումները ունեն հատուկ կառուցվածք,ինչի շնորհիվ մեծանում է ինտեգրման տարածքը մարգինալ ոսկորի կոմպակտ շերտում, հանելով լարվածությունն ու կոմպրեսիան, չոզոքացնելով ոսկրի քայքայումը:
Կլինիկական վերջնական արդյունքների էֆֆեկտիվությունն ու միաժամանակ նաև էսթետիկ առավելությունը պայմանավորված են V3 իմպլանտատի շուրջ լրացուցրչ փափուկ հյուսվածքների ձևավորմամբ: Այդ հյուսվածքները ձևավորվում են իմպլանտատի և բնիկի պատի միջև արյան հոսքի ապահովման, ինչպես նաև հավելյալ ոսկրային հյուսվածքների և փափուկ հյուսվածքներում արյունատար անոթների ձևավորման ու ադապտացիայի շնորհիվ:
Բազմաթիվ տեղադրված իմպլանտատների կլինիկական և հյուսվածքաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ հավելյալ ոսկրաշերտի ավելացումը մարգինալ և ալվեոլյար հատվածներում պայմանավորված է հենց յուրահատուկ եռանկյունաձև կառուցվածքի շնորհիվ:
V3 ունիվերսալ
V3 իմպլանտատի կիրառումը տալիս է բժիշկ-իմպլանտոլոգներին լայն հնարավորություն ցանկացած կլինիկական իրավիճակներում: V3-ի կարևորագույն հատկությունն այն է, հնարավոր է տեղադրել ալվեոլյար ելունի նվազագույն չափի ոսկրային հյուսվածքի մեջ:
Իմպլանտատի կորոնալ հատվածի կառուցվածքը թույլ է տալիս ստանդարտ պլատֆորմայի իմպլանտատը /3.90 մմ./ տեղադրել ծնոտի այն հատվածում, որտեղ սովորական իմպլանտատներ օգտագործելու դեպքում կիրառելի է միայն նեղ պլատֆորմայի իմպլանտներ /3.30 մմ./ այսինքն՝ միանման կլինիկական պայմաններում ավելի նպատակահարմար է և օպտիմալ V3-ի օգտագործումը, քանի որ այն ապահովում է ոսկրային հյուսվածքի կոմպակտ շերտի մեծ ծավալ, լայն տրամագծով իմպլանտատի կիրառում, որն իր հերթին տալիս է ֆունկցիոնալ և բիոմեխանիկական առավելություններ:
V3 էսթետիկ
V3 իմպլանտատի ստեղծագործական խումբը առաջնորդվել է մեկ կանոնով. «Նվազագույն տիտան, առավելագույն ոսկոր»: Ելնելով դրանից V3 իմպլանտատի կառուցվածքը ստեղծում է հիմք ձևավորելու մեծ ծավալի ոսկրային հյուսվածք և որպես հետևանք ստեղծում է փափուկ հյուսվածքների էսթետիկան և կայունությունը՝ ինչպես իմպլանտացիայի նախնական փուլում, այնպես էլ պրոթեզավորման ընթացքում:
V3 իմպլանտատների համար նախատեսված հատուկ էսթետիկական կառուցվածք ունեցող հարակից տարրերը թույլ են տալիս ձևավորել և պահպանել փափուկ հյուսվածքները հետագա պրոթեզավորման փուլում(լնդի ձևավորում, չափսեր, ժամանակավոր և մշտական կոնստրուկցիա): Իմպլանտատի և հարակից տարրերի միացման հատվածում ստեղծվում է էսթետիկ ձևավորված փափուկ հյուսվածք, որը ապահովում է օրթոպեդիկ տարրերի յուրահատուկ կառուցվածքը: V3 իմպլանտատը ունի 2 օրթոպեդիկ պլատֆորմա:
V3 առանձնահատկությունը
V3 իմպլանտի գունային կոդավորումը
V3 իմպլանտատն ունի 2 օրթոպեդիկ պլատֆորմա նեղ և լայն, որոնք նշված են համապատասխան գունային կոդավորմամբ նեղ` կապույտ, լայն՝ մանուշակագույն: Օրթոպեդիկ տարրերի գունային կոդավորումը զգալիորեն պարզեցնում է աշխատանքը հետագա փուլերում:
V3 - տեսականու չափսերը
V3 Վերջնական շաղափ (dril)
Բոլոր V3 իմպլանտատները համալրվում են միանվագ օգտագործման վերջնական շաղափով, որը թույլ է տալիս իմպլանտատի բնիկի վերջնական ձևավորման միջամտությունները իրականացնել անվտանգ , ապահով և ոսկրային հյուսվածքի նվազագույն տրավմայով: Շաղափը խորհուրդ է տրվում օգտագործել І և ІІ կարգի ոսկրերի դեպքում, որպեսզի կանխվի ոսկրի կոմպրեսիան իմպլանտատի տեղադրման ժամանակ: ІІІ և ІV կարգի ոսկրերի դեպքում շաղափը օգտագործվում է որպես պրոֆիլային կորտիկալ շերտի ձևավորման նպատակով և ընկղմվում է կիսով չափ մինչև համապատասխան նշումը:
V3 իմպլանտատների վիրաբուժական հավաքածուն
V3 համալրումը