Հարգելի կոլեգաներ և գործընկերներ.
Mis կազմակերպությունը սիրով տեղեկացնում է,որ մի քանի ամսյա բանակցությունների արդյունքում Mis կազմակերպության բաժնետերերը և Dentsply Sirona կազմակերպությունը համաձայնության եկան և կնքեցին պայմանագիր.որում նշվում է, որ Mis կազմակերպությունը լիովին սեփականաշնորվում է Dentsply Sirona -ի կողմից:
Dentsply Sirona ընկերությունը հայտարարում է Mis ընկերության հետևյալ առավելությունները,որոնք պատճառ հանդիսացան Mis –ը ձեռք բերելու որոշման համար:
1. Mis-ը եկամտաբեր,աճող և զարգացող կազմակերպություն է.
2. Mis-ը արմատավորել է իր դիրքերը համաշխարհային շուկայում,ընդլայնելով իր գործունեությունը 75 և ավել երկրներում.
3. Mis-ը գնահատում և նորարարությունը,կրթությունը,հետազոտություններն ու կլինիկական տվյալները.
4. Mis-ը եզակի արժեք ունեցող դերակատար է համաշխարհային շուկայում և զբաղեցնում է միջին շուկայի մեծ մասը,ապա ի շնորհիվ նորարարական արտադրանքի արագ տեմպերով աճում և գրավում է շուկայի պրեմիում հատվածը.
Dentsply Sirona-ն զգալի հետաքրքրություն է ցուցաբերում Mis- ի գիտական զարգացումների բաժնին:
Վերջինս շուկա է արտահանել իր հեղափեխական նորարարությունը`V3 իմպլանտատը,որը բացառիկ,առաջադեմ պրեմիում դասի իմպլանտատ է և ունի պայծառ ապագա:
Mis-ը հաջողությամբ ավարտում է հեղափոխական մակերեսի B +ի փորձարկումները:
Այն նաև մշակում և իրականացնում է անցում դեպի 3D թվային տեխնոլոգիաների:
MGUIDE համակարգը համարվում է առաջադեմ տեխնոլոգիաների թվային լուծումը ժամանակակից իմպլանտոլոգիայի ոլորտում:
Dentsply Sirona և Mis կազմակերպությունները կունենան երկակի ապրանքային ռազմավարություններ,յուրաքանչյուր ընկերություն կշարունակի իր գործունեությունը ինչպես արել էր մինչ այսօր:
Համատեղ ջանքերը կօգնեն հասնել լավագույն արդյունքների`ժամանակակից գիտական հետազոտությունների և նոր զարգացումների ոլորտում:
Dentsply Sirona կազմակերպությունը նախագծում,մշակում,արտադրում և շուկա է հանում մի շարք ատամնաբուժական արտադրանքներ աշխարհի շուրջ 120 երկրներ:Այն հանդիսանում է աշխարհի խոշորագույն ատամնաբուժական կազմակերպությունը 15000 աշխատողներով 40 տարբեր ուղղություններով ամբողջ աշխարհում և վստահություն է ներշնչում համաշխարհային ատամնաբուժական շուկայում:
Mis-ը համալրվել և զբաղեցնում է իր ուրույն տեղը Dentsply Sirona –ի այն բարձրակարգ իմպլանտացիոն համարգերի շարքերում,ինչպիսիք են`Astra Tech,Ankylos,Sirona և այլն:
Մենք հավատում ենք այն փաստին,որ Dentsply Sirona-ի և Mis կազմակերպության համագործակցությունից կշահեն երկու կազմակերպությունները :
Mis-ը - կպահպանի Mis ապրանքանիշը շուկայում: