SEVEN - ներքին վեցանկյուն

SEVEN - ներքին վեցանկյուն

SEVEN: Տեխնիկական բնութագրեր

 

կոնական ձև

“SEVEN” մակնիշի իմպլանտների առավելությունն է երկրաչափական կիսակոնական ձևը, որն ապահովում է իմպլանտի ուղղաձիգ և հորիզոնական կոնդենսացման հնարավորությունները: “SEVEN” արտադրատեսակի կրկնակի պարուրակը հնարավոր է դարձնում իմպլանտի տեղադրումը չափավոր արագությամբ:

 

վերջնական շաղափ (գայլիկոն)

“SEVEN” մակնիշի իմպլանտի հետ մատակարարվում է ստերիլ, մեկ անգամ օգտագործվող վերջնական փորատման շաղափը, որը հնարավոր է դարձնում ավելի պարզ ու անվտանգ աշխատանքային գործընթացն ու բարձրացնում է  հաջողակ տեղադրման հնարավորությունները:

 

MIS իմպլանտի մակերևույթը

MIS-ի “SEVEN” մակնիշի իմպլանտի մակերևույթը մշակված է ավազաշիթային և քիմիական թթվային խածատման (травление) եղանակներով: Այդպիսի մշակումը մեծացնում է իմպլանտի մակերևույթի մակերեսը` ստեղծելով միկրո- և նանոստրուկտուրաներ և վերացնելով մակերևույթի տարատեսակ ախտոտումների հնարավորությունը:

 


SEVEN: Տեխնիկական բնութագրեր



Տեխնիկական տվյալներ


հումք
 
ներքին վեցանկյուն միացում
 
կրկնակի պարուրակ

 

գմբեթաձև գագաթ
 
երեք պարուրաձև կանալներ
 
ավազաշիթով մշակված և թթվով խածատված մակերևույթ
 
ներքին վեցանկյուն միացում
 
http www 003հումք
 
 

ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ



ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


- Ներքին վեցանկյուն միացում - ապահովում է իմպլանտի ու հենասյան գերազանց համընկում, նվազեցնում է միկրոշարժումներն ու ոսկրի ներծծումը:
- Պարուրակի եզակի դիզայն: Իմպլանտի ներքին մարմինը շատ ավելի մեծ կոնական թեքություն ունի, քան արտաքինը: Դա ստացվում է այն բանի հաշվին, որ իմպլանտի գագաթի մոտ պարուրակը շատ ավելի խորն է, և այդ խորությունն աստիճանաբար նվազում է դեպի իմպլանտի վզիկը, ինչի արդյունքում ստացվում է ոսկրի հորիզոնական կոնդենսացում: Ավելին, գագաթի մոտակայքում պարուրակն ավելի սուր է, և սրությունը նվազում է դեպի իմպլանտի վզիկը: Պարուրակի այդպիսի ուրույն դիզայնը ապահովում է իմպլանտի ներդրման բարձր աստիճանն ու ոսկրի ուղղաձիգ կոնդենսացիան: SEVEN արտադրատեսակն ունի կրկնակի պարուրակ, որի հաշվին ձեռք է բերվում իմպլանտ – ոսկր ավելի կատարյալ կոնտակտ իմպլանտի ամբողջ իրանով մեկ: Կրկնակի պարուրակը կրկնապատկում է իմպլանտի ներդրման արագությունը (2.40 մմ), այսինքն ավելի արագ ու պարզ է դարձնում իմպլանտի տեղադրման գործընթացը: SEVEN-ի պարուրակի դիզայնը նաև բարձրացնում է իմպլանտի սկզբնական կայունությունը:
- Միկրոօղակներ: իմպլանտի վզիկի մոտ գտնվող միկրոօղակները զգալիորեն ավելացնում են ոսկր – իմպլանտ կոնտակտը, որի հետևանքով կասեցվում է ոսկրի ներծծումը իմպլանտի վզիկի մոտ:
  - Մակերևույթի մշակում: SEVEN իմպլանտների մակերևույթը մշակվում է ավազաշիթով և ենթարկվում է քիմիական խածատման: Նման մշակումը մեծացնում է իմպլանտի մակերևույթի մակերեսը` ստեղծելով միկրո - և նանոստրուկտուրաներ և վերացնելով մակերևույթի տարատեսակ ախտոտումները: Բացի մանրակրկիտ մաքրումից, թթվային խածատումն ապահովում է նաև մակերևույթի բարձրաստիճան մաքրությունը: Բազմաթիվ կլինիկական և գիտահետազոտական փորձարկումները հաստատում են, թր ավազաշիթային մշակման ու խածատման կոմբինացիան առավելագույնի է հասցնում ոսկր – իմպլանտ կոնտակտը և ստեղծում է օսսեոկոնդուկտիվ մորֆոլոգիա, ինչի հաշվին ձեռք է բերվում գերազանց ոսկրային միաձուլում (ինտեգրացիա)` համեմատած մակերևույթի մշակման այլ եղանակների հետ:
- Միանգամյա օգտագործման վերջնական հորատման շաղափ: Յուրաքանչյուր SEVEN արտադրանքի հետ մատակարարվում է ստերիլ, միանգամյա օգտագործման չժանգոտվող պողպատից պատրաստված վերջնական փորատման շաղափ: Շաղափը հատուկ պատրաստված է իմպլանտի երկրաչափության և դիզայնին համապատասխան և ապահովում է այնպիսի օստեոտոմիա (ոսկրի հեռացում), որը հեշտացնում է իմպլանտի իդեալական տեղադրումը: Վերջնական փորատման շաղափը հնարավոր է դարձնում ավելի պարզ, դյուրին և անվտանգ գործընթացը, ինչը մեծացնում է իմպլանտի հաջողակ տեղադրման հավանականությունը:
- Հումք: MIS-ի բոլոր իմպլանտները պատրաստվում են Ti-6Al-4V ELI համաձուլվածքից (23-րդ կատեգորիա), որը Ti-6Al-4V համաձուլվածքի ավելի բարձր մաքրություն ունեցող տարատեսակն է: Այս յուրահատուկ համաձուլվածքը զուգորդում է կենսաբանական համատեղելիությունը, գերազանց հակահոգնածության հատկություններն ու առաձգականության մոդուլի ցածր արժեքը: Այս առավելությունները Ti-6Al-4V ELI համաձուլվածքը նրա մեխանիկական հատկությունների տեսանկյունից գերադասելի են դարձնում 4-րդ կատեգորիայի տիտանի և ատամնաբուժական ու բժշկական նպատակների համար օգտագործվող ավելի բարձր կատեգորիաների տիտանի համեմատ: Ինչպես և շուկայում առաջարկվող մաքուր տիտանի դեպքում (1 – 4 կատեգորիաներ), MIS-ի իմպլանտների արտաքին մակերևույթը կազմված է մաքուր տիտանի երկօքսիդի (TiO2) բարակ թաղանթից:

ԻՄՊԼԱՆՏԻ ՉԱՓԵՐԸ