C1: Կոնական միացում

C1: Կոնական միացում

 

C1-ը MIS-ի կողմից արտադրվող իմպլանտային համակարգ է կոնական միացումով, որում զուգորդված են հակապտույտային hատկություններն ու վեցդիրքանի կոնական ցուցիչները: C1 միացումը տալիս է միկրոշարժումների նվազեցման և ոսկրային ներծծման վերացման եզակի հնարավորություն:

 

 

կրկնակի պարուրակ
C1-ի կրկնակի պարուրակը հնարավոր է դարձնում իմպլանտի տեղադրումը չափավոր արագությամբ: Այդ արտադրատեսակի պարուրակի եզակի կոնստրուկցիան հնարավոր է դարձնում նաև ոսկրի ուղղաձիգ կոնդենսացիան: Իմպլանտի առաջատար երկրաչափական կոնֆիգուրացիան պլատֆորմային միացումով նվազեցնում է միկրոշարժումները և վերացնում է ոսկրի ներծծման հնարավորությունը:
 

 

կայունության կրկնակի մեխանիզմ (ԿԿՄ)
C1-ի կայունության առաջատար կրկնակի մեխանիզմը (ԿԿՄ) զուգորդում է նախնական կայունության առավելությունները և արագացրած ոսկրային միահյուսման (ինտեգրացիայի) հնարավորությունը` դրանով իսկ ապահովելով իմպլանտի կենսաբանական կայունությունը: Հատուկ կերպով նախագծված վերջնական փորատման եղանակն ու եզակի երկրաչափոական կոնֆիգուրացիան ապահովում են իմպլանտի ընդհանուր կայունությունն ու նվազեցնում դրա ընկնելու վտանգը:
 

գունավոր կոդավորում

C1 իիմպլանտային համակարգն ունի պլատֆորմի գունավոր կոդավորում ինչպես իմպլանտների, այնպես էլ հենասյուների համար, ինչը զգալիորեն պարզեցնում է C1 իմպլանտի պլատֆորմի ընտրության գործընթացը բուժման ընթացքում:

 

 

կոմբինացված փաթեթ

Կոմբինացված փաթեթը բժշկին հնարավորություն է տալիս ընտրել այն գործընթացը, որն ինքը չիշտ է համարում իրական ժամանակի ռեժիմում կատարելու համար` անկախ այն բանից, թե որ եղանակն է նա ընտրում (խորասուզում, միափուլ կամ անմիջապես):

 

C1: Տեխնիկական տվյալներ



Տեխնիկական տվյալներ


   

կոնական միացում

կոնական իրան

մակերևույթը մշակված է ավազաշիթային ու քիմիական թթվային խածատման եղանակներով

երկու պարուրակային խողովակներ (կանալներ)

գմբեթաձև վերնամաս (գագաթ)

կրկնակի պարուրակ

միկրոօղակներ

պլատֆորմի միացում

հումք

   

Փաթեթի պարունակությունը

- Ներքին կոնական միացում վեցդիրքանի կոնական ցուցիչով: Կոնական միացման խորությունը 2 մմ է, կոնական բացվածքի անկյունը` 12°: Շնորհիվ իր պատրաստման ճշտակար գործընթացի, ապահովվում է իմպլանտի ու հենասյան գերազանց համընկում, ինչը բացառում է միկրոշարժումներն ու նվազեցնում է ոսկրի ներծծումը:

- Գմբեթաձև սայրավոր (սայր - лезвие) գագաթ – C1 արտադրանքն ունի սայրավոր գմբեթաձև գագաթ, ինչը հնարավոր է դարձնում նրա դիմացկունությունն ու անվտանգությունը տեղադրման ժամանակ: Իմպլանտի գագաթում գտնվող երկու սայրերը (կտրող եզրերը) C1-ին տալիս են ինքնուրույն ձգման հատկություններ` տեղադրման գործընթացւ դարձնելով պարզ, անվտանգ ու արագ:

- Պարուրակի կոնստրուկցիա - իմպլանտի ներքնամասի կոնն ավելի հարթ է մշակված, քան արտաքին կոնտուրը: Դա իրականացվում է շնորհիվ այն բանի, որ իմպլանտի գագաթի վրա ավելի խորը պարուրակ է պատրաստվում` աստիճանաբար փոքրացնելով խորությունը իմպլանտի վզիկի ուղղությաքմբ, արդյունքում ապահովելով ոսկրի նուրբ կոնդենսացիա հորիզոնական ուղղությամբ: Ավելին, պարուրակներն ավելի սուր են գագաթի մոտ և աստիճանաբար նվազում են իմպլանտի վզիկի ուղղությամբ: Պարուրակի նման կոնստրուկցիան ապահովում է իմպլանտի տեղադրման հատկություններն ու ոսկրի ուղղաձիգ կոնդենսացիան: C1-ն ունի կրկնակի պարուրակ, որը մեծացնում է ոսկր – իմպլանտ կոնտակտը իմպլանտի ամբողջ տարածքով մեկ: Կրկնակի պարուրակը երկու անգամ մեծացնում է իմպլանտի ներդրման արագությունը (1.50 մմ) և ապահովում նրա տեղադրման ավելի պարզ ու արագ գործընթացը:

- Միկրոօղակներ – իմպլանտի վզիկի տիրույթում զալիորեն աճում է ոսկր – իմպլանտ կոնտակտը, ինչի շնորհիվ վերացվում է ոսկրի ներծծման վտանգը իմպլանտի վզիկի տիրույթում:

- Մակերևույթի մշակում – C1 իմպլանտի մակերևույթը մշակվում է ավազաշիթով և ենթարկվում քիմիական խածատման (травление): Մակերևույթի նման մշակումը մեծացնում է նրա մակերեսը` ստեղծելով միկրո - և նանոստրուկտուրաներ և բացառելով մակերևույթի տարատեսակ ախտոտումները: Մաքրման հետ մեկտեղ թթվային խածատումն ապահովում է մակերևույթի գերազանց մաքրությունը: Ավազաշիթային մշակման ու խածատման կոմբինացված մշակման եղանակի առավելությունները հստակորեն ապացուցվել են բազմաթիվ կլինիկական ու գիտական հետազոտություններում: Հաստատված է, որ այդ եղանակը առավելագույնի է հասցնում ոսկր – իմպլանտ կոնտակտը և ստեղծում է ոսկրահաղորդիչ (ոսեոկոնդուկտիվ) մորֆոլոգիա, դրանով իսկ տալով ոսկրային միաձուլման (ինտեգրացիայի) գերազանց արդյունքներ` համեմատած մակերևույթի մշակման այլ եղանակների հետ:  

 

 

- Վերջնական հորատում (փորում) – յուրաքանչյուր C1 տեսակի իմպլանտի հետ փաթեթում մատակարարվում է ստերիլ, մեկ անգամ օգտագործվող, չժանգոտվող պողպատից պատրաստված վերջնական փորատման շաղափ: Այն հատուկ պատրաստված է ըստ իմպլանտի երկրաչափական ձևի և կոնստրուկցիայի ու hնարավոր է դարձնում իմպլանտի կատարյալ տեղադրումը օստեոտոմիայի միջոցով:Վերջնական փորման այդ շաղափոն ապահովում է ավելի պարզ ու անվտանգ գործընթաց և երաշխավորում է հաջողության ավելի բարձր մակարդակը: Գունային կոդավորում. պլատֆորմային ինդիկատիվ գույնը իմպլանտի ու հենասյան համար հնարավոր է դարձնում C1-ի իմպլանտի պլատֆորմի արագ ճանաչումը:

- Փաթեթ – C1-ի փաթեթում մատակարարվում են. ծերջնական փորատման շաղափը, կափարիչային պտուտակն ու ժամանակավոր հենասյունը: Անկախ այն բանից, թե որ եղանակն է ընտրվում (խորասուզման, միաքայլ, թե անմիջապես բեռնավորում), փաթեթը բժշկին տալիս է ընտրության ազատություն իրական ժամանակի ռեժիմում:

- Կայունության կրկնակի մեխանիզմ (ԿԿՄ) – շնորհիվ իմպլանտի եզակի երկրաչափական կոնֆիգուրացիայի և հատուկ կերպով պատրաստված շաղափի, C1-ն ապահովում է կայունության կրկնակի մեխանիզմը (ԿԿՄ): ԿԿՄ-ում զուգորդվում են սկզբնական բարձր կայունության և արագացված ոսկրային համաձուլման (օստեոինտեգրացիա) առավելությունները: Այդ մեխանիզմը հնարավոր է դարձնում ոսկրի չափավոր սեղմումը իմպլանտի մարմնի բարձրության 2/3 մասում, իսկնրա կոնական երկրաչափությունն անմիջապես ապահովում է սկզբնական մեխանիկական կայունությունը, մինչդեռ գագաային 1/3 մասն ապահովում է ոսկրի արագ աճը` նվազեցնելով կայունության կորուստը վիրահատությանը հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երկրորդային կայունությունը ստեղծվում է փորատման եզակի եղանակնով, ոըն իմպլանտի պարուրակի միջև կազմավորում է հատուկ նախագծված “բաժանմունքներ” նրա գագաթնային մասում` մինչև իմպլանտի մարմնի 1/3 մասը: Այդ “բաժանմունքները” կանխում են ոսկրի սեղմումը իմպլանտի այդ տիրույթում` ապահովելով իդեալական պայմաններ ոսկրի արագ ու կայուն աճի համար և ոսկրի արագ միահյուսումը (ինտեգրացիան):

- Հումք – MIS-ի բոլոր իմպլանտները պատրաստվում են Ti-6Al-4V ELI (23-րդ կատեգորիա), որը Ti-6Al-4V-ի գերմաքուր տարատեսակն է: Այս հատուկ համաձուլվածքը զուգորդում է կենսաբանական համատեղելիությունը, գերազանց հակահոգնածության հատկությունները և առաձգականության մոդուլի ցածր արժեքը: Այդ առավելությունները Ti-6Al-4V ELI համաձուլվածքը մեխանիկական տեսանկյունից գերադասելի են դարձնում 4-րդ կատեգորիայի տիտանի համեմատ և այդ դարձնում են առավելագույն նախընտրելին ատամնաբուժական և բժշկական նպատակներով օգտագործվող տիտանի համեմատ: MIS-ի իմպլանտների արտաքին մակերևույթը պատրաստվում է մաքուր տիտանի երկօքսիդի (TiO2) բարակ շերտից (հատկություններով նման է շուկայում առաջարկվող 1 – 4 կատեգորիաների մաքուր տիտանին):

     

Իմպլանտների չափերի տիրույթը



ԳՈՐԾԸՆԹԱՑ


C1 4